Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Փաշինյանը Օ՛ Բրայենին ասել է, որ Ադրբեջանին հրադադարը խախտելու հարցում սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել դրա պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել

Փաշինյանը Օ՛ Բրայենին ասել է, որ Ադրբեջանին հրադադարը խախտելու հարցում սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել դրա պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել
30.10.2020 | 13:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ